Իկարդիի կինը ժխտել է նրա՝ Մոնակո տեղափոխության մասին լուրը


19:00 , 19 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է․

Վանդա Նարան՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը, որը նաև նրա գործակալն է, ժխտել է ֆուտբոլիստի՝ «Մոնակո» տեղափոխության մասին տեղեկությունը։

«Նա չի տեղափոխվի «Մոնակո»»,- հայտնել է Նարան։

TyC Sports-ի տվյալների համաձայն՝ «ներաձուրիի» ղեկավարությունը ցանկանում է վաճառել 26-ամյա հարձակվողին արտասահմանյան ակումբի։ Անձամբ արգենտինացին ուզում է մնալ Իտալիայում ու կնախընտրեր տեղափոխվել «Յուվենտուս»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մոնակոն» պատրաստ է 65 մլն եվրո առաջարկել Իկարդիի համար ու նրան տարեկան 12 մլն եվրո վճարել։