Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ


18:30 , 19 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝  «Եփրատի Վահան» գործողության տարածքում տեղակայված թուրքական զինուժը կրակ է բացել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրը պնդում է, որ Սիրիայի Թել-Ռըֆաթ շրջանում առաջինը նախահարձակ են եղել քուրդ զինյալները` կրակելով թուրքական զինուժի ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ