Վաղը կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 և 11-րդ փողոցների գազամատակարարումը


21:00 , 19 օգոստոս, 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 և 11-րդ  փողոցների գազամատակարարումը:  

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: