ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում


17:10 , 19 օգոստոս, 2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի  հետ կապված իրադարձությունների դիտարկում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5  ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: