Ոստիկանները գետին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին (Video)


17:00 , 19 օգոստոս, 2019

Factor.am-ը գրում է․

Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է: Ոստիկանները բերման են ենթարկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող ցուցարարներին:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը փորձեց թույլ չտալ, որ բերման ենթարկեն ակտիվիստ կանանցից մեկին, սակայն ոստիկաններից մեկը հրեց ու գետին տապալեց իրավապաշտպանին: Մանրամասները՝ տեսանյութում: