14:27 , 28 հունիս, 2013Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանը չի կարողանալու օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից:
Newsgeorgia.ru-ի փոխանցմամբ, Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի մտցնելու Հայաստանին Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իր գործընկերների ցուցակի մեջ:
Մամեդովը նշել է, որ միայն «ադրբեջանական հողերի օկուպացիայի» դադարեցումից հետո Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կմտածեն Հայաստանը այդ նախագծին մասնակից դարձնելու մասին:
Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է 775 միլիոն դոլարի արտոնյալ վարկ: