Էպոխալ շրջադարձային փոփոխությունների պատրաստ ժողովուրդները ոչ միայն հաղթահարում են ժամանակահատվածի խնդիրները, այլև օգտվում հնարավորություններից․ Ս․ Ֆարմանյան (Video)


14:10 , 19 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են մեր ժամանակաշրջանի առանձնահատկություններից՝ այն ժամանակաշրջանից որում մենք ապրում ենք։

Ֆարմանյանի խոսքով՝ գիտության տարբեր ճյուղեր տարբեր կերպ են բնորոշում այն էպոխան, որում մենք ապրում ենք։ Գիտության մի ուղղությունը այն համարում է տեղեկատվական հեղափոխության արդյունքում ձևավորված մի նոր էպոխա, մեկ այլ ուղղություն դա դիտարկում է որպես ինտենսիվ գլոբալիզացման ժամանակաշրջան։ Ակնհայտ է սակայն մեկ հանգամանք․  այն էպոխան, որում այսօր մենք ապրում ենք, ունի իր առանձնահատկությունները։ Փոխվել է աշխարհը, IT տեխնոլոգիաները մտել են բոլորիս կյանք, տարբեր բնագավառներ...

Հրանտ Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ որևէ էպոխայի ժամանակակիցների համար ամենադժվար բանը սեփական էպոխան ճիշտ հասկանալն է, իսկ հեռվից, արդեն պատմական տեսանկյունից նայելով՝ ավելի հեշտ է հասկանալ միտումը, ավելի հեշտ է ընդհանրացված տեսնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ