Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի


13:30 , 19 օգոստոս, 2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։