Վտանգավոր ապատեղեկատվության մասին․Չինարի գյուղի մոտ «դիրքեր գրավելու» թեման որևէ կապ չունի Վրաստանից Հայաստան մտնող գազատարի հետ


14:00 , 19 օգոստոս, 2019

Razminfo-ն գրում է․

Վտանգավոր ապատեղեկատվության մասին․

Չինարի գյուղի մոտ «դիրքեր գրավելու» թեման որևէ կապ չունի Վրաստանից Հայաստան մտնող գազատարի հետ։

Որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ՝ քլիքերի հետևից ընկած, ամեն ինչ խառնել են իրար ու փորձում են այնպես ներկայացնել, թե գազատարի վերաբերյալ տեղեկության հաստատումը որևէ կապ ունի Չինարիի դիրքերի հետ։

Պնդումը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ։ Որոշ դիրքային բարելավումներ այնտեղ ունենք, բայց ադրբեջանական դիրքերը մնում են իրենց տեղերում, նշանակում է, որ գնդակոծության ռիսկ միշտ էլ կա։

Մեր բոլոր ընթերցողներին խնդրում ենք զգոն լինել և չտարածել սխալ տեղեկությունները։

Ցավոք, տեղեկատվական այս «բադիկին» զոհ են գնացել նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ենթադրվում էր, թե պիտի ունենային թեմայից տեղյակ ու լուրերի իսկությունը ստուգելու ունակ օգնականներ։