Այս կինն իր երեխաների համար 5 ձու է գողացել. ձերբակալելու փոխարեն ոստիկանը կնոջ համար շատ ուտելիք է գնել


22:45 , 19 օգոստոս, 2019

Աղքատությունը հաճախ մարդկանց ստիպում է ծայրահեղ քայլերի գնալ։ Այդ պատճառով, երբ այս կինն ունեցել է ընտրության հնարավորություն՝ գողանալ, թե թողնել, որ երեխաները քաղցած մնան, նա առանց երկմտելու ընտրել է առաջին տարբերակը։ Նա գողացել է ընդամենը 5 ձու և նույն պահին բռնվել է։

Երբ ոստիկան Ուիլյամ Սթեյսին ժամանել է դեպքի վայր և լսել կնոջ պատմությունը, խղճացել է նրան և պատժելու փոխարեն որոշել օգնել։

Տիկին Ջոնսոնը ամսական 120 դոլարով մեծացնում է երկու դուստրերին, զարմուհիներին և երկու թոռներին, որոնք 1-3 տարեկան են։ Սակայն նախորդ շաբաթ նրան թալանել են, և ընտանիքը հայտնվել է սովի եզրին։ Երկու օր հաց չուտելուց հետո, գրպանում ունենալով 1,25դոլար, կինը որոշել է գնալ տեղի սուպերմարկետ՝ ձու գնելու։

Սակայն գումարը չի բավականացրել և 5 ձու նա դրել է իր գրպանում, որից անմիջապես հետո բռնվել է։ «Ես այնքան էլ լավ գող չեմ», - ասել է տիկին Ջոնսոնը։

Խանութի աշխատակիցները կանգնեցրել են նրան, երբ տեսել են, որ նրա գրպաններից ծորում են սպիտակուցն ու դեղնուցը։ Դժբախտ կինը տեղում ընդունել է մեղքը։ Աշխատակիցները ոստիկանություն են դիմել, և երբ ժամանել է ոստիկան Ուիլյամը և լսել է կնոջ պատմությունը՝ որոշել է չձերբակալել նրան։

Խանութի աշխատակիցների հետ մեկտեղ նրանք որոշել են չբողոքել կնոջ դեմ և նրան տուն են ուղարկել։ Սակայն երբ ոստիկանը նրա տուն է այցելել, տիկին Ջոնսոնը մտածել է, որ եկել են իրեն ձերբակալելու ու ուժգին լաց է եղել։

Սակայն ոստիկանը պարապես ցանկացել է համոզվել, որ կնոջ պատմածն իրականություն է, և այդ պատճառով է այցելել նրա տուն։ Տեսնելով, թե ինչ չքավորության մեջ է ապրում ընտանիքը, նա հասկացել է, որ Ջոնսոնը չի ստում։

Ուիլյամը նրան մեկ տուփ ձու է գնել, և երբ Ջոնսոնը հարցրել է, թե ինչպես կարող է վճարել դրա դիմաց, ոստիկանը պարզապես խնդրել է այլևս երբեք գողություն չանել խանութներից։ Հեռանալուց առաջ ոստիկանը գրկել է կնոջը, ինչն այդ պահին բջջային հեռախոսի տեսախցիկով ֆիքսել է Ռոբերտ Տրիպը, ով էլ լուսանկորը տեղադրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։

Հաջորդ օրը Ուիլյամն ու իր գործընկերներն այցելել են կնոջ տուն և երկու ավտոմեքենայով ուտելիք բերել նրան ու ընտանիքին։ «Վերջին անգամ, երբ ես այսքան ուտելիք եմ տեսել, 12 տարեկան էի և ապրում էի տատիկիս հետ», - ասել է տիկին Ջոնսոնը՝ արցունքն աչքերին։

Ոստիկանները հետագայում որոշել են Առաջին ազգային դաշնային կրեդիտային միությունում հիմնադրամ հիմնել, որպեսզի տիկին Ջոնսոնը կարողանա ստանալ այն գումարը, որը լուսնակարը տեսնելուց հետո մարդիկ փոխանցել են նրան։

Ոստիկանության հրամանատար Ուիլյամն ասել է, որ նրան զանգահարել են Միացյալ Նահանգների բոլոր անկյուններից և աշխարհի կետերից ու շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցանկություն հայտնել տիկին Ջոնսոնին գումար, ուտելիք ու հագուստ ուղարկելու։