Եթե Հայաստանը նորմալ պետություն դարձած լիներ` Տավուշի հատվածում դիրքեր առաջ տալը չէր համարվի բացառիկ, հերոսական մի բան


12:27 , 19 օգոստոս, 2019
Եթե Հայաստանը նորմալ պետություն դարձած լիներ` Տավուշի հատվածում դիրքեր առաջ տալը չէր համարվի բացառիկ, հերոսական մի բան: Կհամարվեր շարքային, հերթական, անհրաժեշտ մի բան բանակի` իր պարտավորությունները, կրկնում եմ` իր պարտավորությունները կատարելու հերթական դրսևորում:
Հրաշալի նորություն է անշուշտ, կեցցեն զինվորականները, բայց չարժե դրա հետևում քաղաքական հերոսություն տեսնել: Իրեն հարգող երկիրը պարտավոր է դա անել և դա պետք է շարքային, ընթացիկ գործողություն դառնա:
Պարտվողական հոգեբանությունից և մտածողությունից ազատվել է պետք: