Լիդիանի բողոքով Վայոց Ձորի դատախազությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ


18:52 , 18 օգոստոս, 2019

Լիդիանի բողոքով Վայոց Ձորի դատախազությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ։

Իրավիճակի ծայրահեղ ցինիզմը հետևյալում է․ տարուց ավելի իշխանությունը փաստացի խրախուսում էր Ամուլսարի պաշարումը, մնում էր միայն նպաստ տար պաշարմանը մասնակցողներին, իսկ հիմա հո՛պ... ու «Վաաայ, էս ի՞նչ էր կատարվում Ամուլսարի շուրջ, էս ի՞նչ ինքնիրավչություն էր, էս ի՞նչ խուլիգաններ էին խանգարում մեր ներդրողներին աշխատել»։

* * *
Իշխանության մեջ եղած և իշխանության կողքերը ֆրֆռացող «սորոսականները» ակտիվ դեմ են հանքի շահագործմանը։ Ու շատ խնդալու է հետևել, թե ինչպես մի կողմից ՔՊ-ական քարոզիչները համոզում են, որ Ամուլսարի հանքը պիտի աշխատի, սորոսականներն էլ՝ հակառակը, բայց չգիտես ինչու իրար հետ չեն հատվում, «չեն նկատում» իրար գրածները։

Լրիվ ոնց որ չինական բալետ լինի, էն որ իբր մենամարտ ա, բայց ոչ մեկ ոչ մեկի չի կպնում:

#կրկեսըՈրպեսԿենսակերպ