Քաղաքական իրականությունը լավ ու վատ տղերքի բաժանեցիք, հիմա էլ զարմացել, շիվարել, ջղայնացել եք, որ սենցա ստացվում


18:20 , 18 օգոստոս, 2019

Սաղ ֆիդս մի զարմացածա, թե էս ինչ ծայրահեղական են կողմերը միմյանց նկատմամբ, թե ինչի բովանդակային չի քննարկումը: Իրականում էս ամենի խորքում ընկած է քաղաքական ավանտյուրիզմը: Երբ մարդիկ գնում են լիդերի ու քաղաքական ուժի հետևից, ով վերաբերմունք ու դիրքորոշում չունի ու չուներ երկրի կենսական կարևորության հարցերի վերաբերյալ: Կամ էն քչից շատից ունեցածն էլ 180 աստիճանով փոխելա կամ հընթացս իմպրովիզա անում: Հետո զարմանում եք, թե ինչի էսպես եղավ:

Համախմբվել, փոխել իրավիճակը, դա գործի 10%ն էր, մնացածը շատ ավելի կարևոր էր ու շատ ավելի քիչ ուշադրության արժանացավ տարբեր խմբերի կողմից: Քաղաքական իրականությունը լավ ու վատ տղերքի բաժանեցիք, հիմա էլ զարմացել, շիվարել, ջղայնացել եք, որ սենցա ստացվում:

Մի զարմացեք, շատ բնական վիճակա: Ու գնալով ավելիա մոտենալու «շատ բնական» վիճակի:

Ես հանքի շահագործմանը դեմ եմ, բայց ես նաև գիտակցում եմ, որ էս կառավարությունը նենց բորշա եփել, որ շահագործումը անխուսափելիա լինելու:

Իսկ ամենամեծ ողբերգությունն էնա, որ մենք մեկա դրանից էլ դաս չենք քաղելու: Վաբշե դասեր քաղելուց շատ հեռու ենք:

#ամուլ_սար #ամուլ_քաղաքականություն #ամուլ_միտք #ուծյու