«Ռուսաստանը չի դիմանա «դեմոկրատիայի» երկրորդ ալիքին». Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Մոսկվայում ընթացող ցույցերի մասին


13:26 , 18 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Ռադիկալ լիբերալների երկրորդ սերունդը փորձում է կրկնել 1991թ.-ի իրադարձությունները՝ հույս ունենալով, որ ժողովուրդը մոռացել է այն մասին, թե ինչի հանգեցրեց այդ գաղափարախոսությունը Ռուսաստանի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով երկրում տեղի ունեցող փողոցային ակցիաների մասին: Նա նշեց, որ այդ մարդիկ պայքարում են մի բանի դեմ, որն արդեն իսկ հաստատված է:

- Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում: Մոսկվայում պարբերաբար ցույցեր են անցկացվում մեկ ազատ ընտրությունների պահանջով, մեկ բռնության կանխարգելման օրենքի ընդունման պահանջով: Ի՞նչ է իրականում թաքնված այդ ցույցերի տակ:

- Ռադիկալ լիբերալների երկրորդ սերունդը փորձում է կրկնել 1991թ.-ի իրադարձությունները՝ հույս ունենալով, որ ժողովուրդը մոռացել է այն մասին, թե ինչի հանգեցրեց այդ գաղափարախոսությունը Ռուսաստանի համար, այն դեպքում, երբ մինչև հիմա ՌԴ առանձին հատվածներ չեն կարողանում ուշքի գալ այդ հարվածից:

-Իսկ ինչպե՞ս է արտահայտվում նմանությունը 91թ.-ի իրադարձությունների հետ:

- Լոզունգները նույնն են՝ սկսած ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով և այլն, բայց մենք վաղուց չենք ապրում Խորհրդային միությունում: ԽՍՀՄ-ում, եթե պետք է որևէ մեկին հիշեցնեմ, չկային օլիգարխներ, թանկացումներ, դրա համար էլ ռուսաստանցիները չէին սիրում դեմոկրատներին դեռ 90-ականներից:

Դեմոկրատների ներկայիս սերունդը բախտավոր է այն առումով, որ հիմա իշխում է դեմոկրատիան, փաստացի իշխանության է ժողովրդավարությունը: Հակառակ դեպքում գործող իշխանությունն իրենց այլ կերպ պատասխան կտար, ոչ թե ժամանակավոր բերման կենթարկեր, մի քանի օրով կնստացներ, այլ վերջնական «կդներ իրենց տեղը», ինչպես արվել է տասնամյակներ առաջ:

Ռուսաստանը չունի նոր «չուբայսների», «նեմցովների», «հեյդարների» կարիք. մենք վաղուց հասկացել ենք, թե ինչ է դա:

Դրա համար փողոց են դուրս գալիս հիմնականում երիտասարդներ, նոր սերունդ, որոնց չեն բացատրել, որ իրենք պայքարում են նրա համար, ինչն արդեն իրականություն է:  Դեմոկրատիան ու լիբերալիզմը իրականություն են, պետք չէ կոտրել բացված դռները:

- Ուզում եք ասել, որ Ռուսաստանում չե՞ն կեղծվում ընտրությունները, ու մարդիկ սխալվո՞ւմ են նման բան պահանջելով:

- Ռուսաստանցիներին ընտրություններ առհասարակ պետք չեն: Մեր մարդիկ ակտիվ քվեարկում էին պատմության նախորդ դարում՝ 80-90 թթ.-ին, փորձում էին լավ կյանք գտնել քվեատուփերի անդունդում, բայց երբ հասկացան, որ լավ կյանք ունենալու գաղտնիքները քվեարկության մեջ չեն, քվեարկելու ցանկությունը արագ վերացավ:

Բոլորին էլ հասկանալի է, որ «արդար ընտրություններ» Արևմուտքում չկան: Կարծում եմ, որ արդար ընտրություններով իշխանության գալու հնարավորությունը զրոյական է: Դրա համար հանրության մեծ մասին չի գրավում լիբերալների կոչը՝ «արդար ընտրություններ», ու իրենք չեն միանում փողոցային պայքարին: Ռուսաստանում չի կարող լինել «գունավոր հեղափոխություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ