2015թ. Մեծ Բրիտանիայում կարող է լույս աշխարհ գալ 3 ծնող ունեցող առաջին երեխան


13:55 , 28 հունիս, 2013

Աշխարհում երեք կենսաբանական ծնող ունեցող առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ Մեծ Բրիտանիայում, և դա կարող է տեղի ունենալ արդեն 2015թ., եթե Միացյալ Թագավորության իշխանությունները «կանաչ լույս» տան վիճահարույց գենետիկ օրինագծին։

Ինչպես նշում է The Telegraph-ը, սա կօգնի հատկապես այն կանանց, ովքեր տառապում են ժառանգական ծանր հիվանդությամբ, սակայն ցանկանում են առողջ երեխա ունենալ։ Մասնավորապես, նորարարական տեխնոլոգիան ենթադրում է, որ մոր ԴՆԹ-ի վնասված մասնիկը կփոխարինվի այլ կնոջ առողջ մասնիկով։

Արդյունքում կծնվի առողջ երեխա, ով կունենա մի հայր և 2 կենսաբանական մայր։ Որոշ մասնագետներ էթիկայի տեսանկյունից այս տարբերակն անընդունելի են համարում, ինչի հետ համակարծիք չեն իշխանությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ