Խուդոյանը լեզվի սայթակում արած լիներ թե չլիներ` դա ի՞նչ կապ կարող է ընդհանրապես ունենալ իր պաշտպանյալի քաղաքական դիրքերի հետ


19:02 , 17 օգոստոս, 2019

Ես մի ապուշ հարց ունեմ այն մարդկանց` ով առավոտվանից եռման ջուր է արտադրում Խուդոյանի հարցազրույցում թույլ տված լեզվի (կամ մտքի` ոմանց որակավորումով) սայթակման վերաբերյալ:

Իսկ ի՞նչ կապ ունի ընդհանրապես թե Խուդոյանն ազատագրված տարացքները ինչ ա համարում` Արցախի տարածք, թե ուրիշ կարգավիճակ ունեցող տարածք: Խուդոյանը քաղաքական գործիչ է, թե՞ անհատ փաստաբան: Խուդոյանը լեզվի սայթակում արած լիներ թե չլիներ` դա ի՞նչ կապ կարող է ընդհանրապես ունենալ իր պաշտպանյալի քաղաքական դիրքերի հետ, տո այ՜ խելքի կճուճներ:

Խուդոյանի պաշտպանյալը` Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը, իր քաղաքական դիրքերը շու՜տվանից իրագործել է այսորվա եղած իրականության մեջ: Որ ձեր նման անխելքներով հենց այդ իրականությունում հնարավորություն ունենաք ամբաղ-զամբաղ ցնդաբանեք թե էդ տարածքները Արցախի մա՞ս են թե ոչ: Դուք, եթե այդքան բծախնդիր էք ձեր հայրենաքայլասիրյան մեջ, ավելի լավ է գնացեք հենց ձեր կուռքի, որը ի տարբերություն Խուդոյանին ցավոք սրտի հենց քաղաքական գործիչ է այսօր, հարցրեք թե ինքը ի՞նչ ինկատի ուներ ազատագրված տարածքները "գրավված" կոչելով իր տխրահռչակ հոդվածներում և որոշ ելույթներում... նույնիսկ ԱԺ ամբիոնից: Իսկ թե ո՞նց է անհատ ՀՀ քաղաքացին որակաորում իրեն համար այդ տարածքների իրավաքաղաքական ստատուսը` դա (ռուսի ականջը կանչի) не ваше собачье дело: Անկախ նրանից թե այդ քաղաքացին կլինի քաղաքական գործիչի փաստաբան, թե ինչոր գործարանի ճարտարագետ, թե մանկապարտեզի դայակ... Դա էն ձեր "ժողովրդավարության բաստիոն" ինքնահռչակվելու իրավունքի հիմնադիր պայմաններից մեկն է` անձի խոսքի և խղճի ազատության իրավունք: Լսած կա՞ք տղերք և աղջկերք:

Իսկ եթե ձեզ, խենթուկներիդ, թվում է որ ահա՜, պարզեցիք թե որտեղից էին զորքերը բերվել Երևան 2008ին, ապա նորից облом` այդ հարցը արդեն պարզաբանվել ու քննարկվել է դռնփակ դատարանի նիստում դեռ մայիսին: Եվ ձեր քայլարաստական ̶Ս̶ո̶ւ̶ր̶բ̶ ̶Ի̶ն̶կ̶վ̶ի̶զ̶ի̶ց̶յ̶ա̶ն̶ դատախազությունը ոչ մի առարկություն չի կարողացել ներկայացնի պաշտպանների բերված փաստարկերին: Դրա համար էլ հիմի "փրփուրներից եք կախվում" դմբոներ...

Մի բան էլ կուզենայի ասեի Քոչարյանի համախոհներից այն "վերջին աստիճանի ճշմարտություն" կրողներին, որ կոչեր էին անում հանրային օստրակիզմի ենթարկել Խուդոյանին: Նախևառաջ խորհուրդ կտայի նմաններին մի հատ ուշադիր նաեյին իրեց հայելու մեջ` իրենք իրո՞ք որ այնքան կայացած են իրենց համարում այս կյանքում, որ իրավունք վերաահեն Խուդոյանի նման մասնագետին քննադատեն և տարբեր մազալու որակավորումներ տան: Եվ երկրորդ` իրենք երբեք լեզվի կամ մտքի սայթակումներ (ոմանք նույնիսկ բազմաթիվ) արդյո՞ք որ երբևիցե չեն թույլ տվել: Իրո՞ք: Հիշեցնե՞մ հատ-հատ:

Սթափվե՜ք, ու ավելի լավ է գործով զբաղվեք, էն ղժղժ գայլարաստների ոհմակին կրկնօրինակելու փոխարեն:

Տանել չեմ կարող անգլուխ զոմբիներին ոչ էս կողմից, ոչ էլ էն...