Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների հետ ընտանեկան կյանքի դրական և բացասական կողմերը


18:45 , 17 օգոստոս, 2019

Ներկայացնում ենք Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների հետ ընտանեկան կյանքի դրական և բացասական կողմերը:

Խոյ (21.03 — 20.04)
Դրական կողմերը՝ զուգընկերոջը հարգելու և նրանով հիանալու ձգտումը ոչ միայն նորմալ ցանկություն է, այլև կենսական անհրաժեշտություն Խոյերի համար:

Բացասական կողմերը՝ չեք կարող համապատասպանել Խոյին, ուրեմն նրա դեմ կկռվեք:

Ցուլ (21.04 — 20.05)
Դրական կողմերը՝ Ցուլերին դուր է գալիս ազատ լինել ավելորդ ապրումներից, ոսւտի նրանք աչք են փակում զուգըներոջ փոքր զանցանքների վրա:

Բացասական կողմերը՝ Ինչ էլ լինի՝ նրանք ձեզ կոչ կանեն «չկառչել» խնդիրներից:

Երկվորյակ (21.05 — 21.06)
Դրական կողմերը՝ ձեզ այնքան ուժեղ կսիրեն, որ ձեզ իդեալ կզգաք:

Բացասական կողմերը՝ պետք է միշտ «տոնուսի մեջ լինեք», այլապես կբախվեք նրա մշտական կամակորություններին:

Խեցգետին (22.06 — 22.07)
Դրական կողմերը՝ ընտանիքի մեջ ներդնում են իրենց բոլոր ռեսուրսները: Ոչ մի դեպքում ձեզ չեն խաբի: Համենայն դեպս, քանի դեռ սիրում են:

Բացասական կողմերը՝ եթե չսովորեք կիսել իր հայացքները, Խեցգետինը ձեզ ցավոտ կծակի:

Առյուծ (23.07 — 23.08)
Դրական կողմերը՝ շատ առատաձեռն են, շատ ռոմանտիկ: Հաճախ լինում են մեծահոգի և հուզական:

Բացասական կողմերը՝ շատերը պաթոլոգիկ խանդոտ են:

Կույս (24.08 — 23.09)
Դրական կողմերը՝ հստակ հաշվարկը համադրվում է երկրորդ կեսի հանդեպ անկեղծ և նվիրված սիրո հետ:

Բացասական կողմերը՝ նրա կողքին միշտ պետք է հետևեք ձեր ծախսերին և ընդմիշտ հրաժարվեք անսպասելի գնումներից:

Կշեռք (24.09 — 23.10)
Դրական կողմերը՝ ուրախ են, հաճելի և շատ բարի: Նրանց հետ չես ձանձրանա: Հազվադեպ են խանդոտ լինում:

Բացասական կողմերը՝ պարբերաբար առանձնանալու կարիք ունեն, այդ ընթացքում աբողջովին անտեսում են ձեր պահանջմունքները:

Կարիճ (24.10 — 22.11)
Դրական կողմերը՝ շատ ընտանեկան մարդ են: Մեծապես կապված են երեխաների հետ և շատ են սիրում իրենց տունը:

Բացասական կողմերը՝ տրամադրության մշտական փոփոխությունները, չափազանց բռնապետությունը և կծու սարկազմը կարող են ում ասես հոգնեցնել:

Աղեղնավոր (23.11 — 21.12)
Դրական կողմերը՝ չեն սիրում հարաբերություններ պարզել, ուստի փոխզիջման են գնում: Լավ տնտեսուհի են:

Բացասական կողմերը՝ շատ հազվադեպ են ռոմանտիկա ցուցաբերում:

Այծեղջյուր (22.12 — 20.01)
Դրական կողմերը՝ շատ երկար են որոշում ընդունում, բայց որպես կանոն, անսխալ:

Բացասական կողմերը՝ եթե անկատար մասեր ունեք, Այծեղջյուրը բոլոր ջանքերը կգործադրի ձեզ իդեալական դարձնելու համար:

Ջրհոս (21.01— 20.02)
Դրական կողմերը՝ յուրահատուկ և անհանգիստ Ջրհոսը լայն է մտածում: Նրա հետ ընտանեկան կյանքը բարձր որակի կլինի:

Բացասական կողմերը՝ շատ անտարբեր են կենցաղային հարմարավետության հարցում:

Ձուկ (21.02 — 20.03)
Դրական կողմերը՝ շատ նիրված են:

Բացասական կողմերը՝ պետք է սովորեք կարդալ ձեր կեսի մտքերը: Նույնիսկ եթե ձեր միջև ամեն ինչ կարգին է, կիսատ խոսքի զգացումը միշտ կլինի օդում: