Amsport.am-ը գրում է․
Կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մտադիր է հեռանալ «Բավարիայից»:
Bild-ի տեղեկացմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիտը գոհ չէ իր ստացած խաղաժամանակից, որը կարող է կրճատվել, երբ Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվի Մյունխեն: Նա նաև դժգոհ է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ հարաբերություններից:
«Իրավիճակն ինձ համար այնքան էլ լավ չէ:
Սա երկրորդ անգամն է, երբ ինձ կարող են այլ ակումբի վաճառել, ու ինձ բաց չեն թողնում: Խաղադաշտում 5 րոպեն ինձ համար բավական չէ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Ձմռանը պորտուգալացին կարող էր տեղափոխվել ՊՍԺ, բայց ակումբները գործարքի արժեքի վերաբերյալ համաձայնության չեկան:
Սանշեշը Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ «Հերտայի» հետ խաղում դուրս եկավ փոխարինման ու դաշտում 6 րոպե անցկացրեց: