Մեր ընտրյալ պատգամավորներն ազգի թշնամիներն են, թող հրաժարական տան, մյուս օրն էլ թող Փաշինյանը հրաժարական տա. Ջերմուկի բնակիչը` Ամուլսարի շահագործման մասին


18:45 , 17 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Եթե այդպիսի մարդ կա, որ ցանկանում է Ամուլսարի հանքը բացվի, ուրեմն նա ազգի թշնամի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Գևորգ Զնաբերդցին:

«Ես զոհվածի ծնող եմ, Ջերմուկը ունեցել է 28 զոհ, այս լավ տղաները այս հող ու ջրի համար գնացել, պայքարել են, իրենց կյանքը տվել են: Այս անգրագետ պատգամավորները մեր ընտրյալներն են, մի՞թե ոչ մեկ չի կարող խոսել: Նրանք բոլորն էլ ազգի թշնամիներն են, մեր ընտրյալ պատգամավորները, թող հրաժարական տան, մյուս օրն էլ թող Փաշինյանը պատրաստվի հրաժարական տա, քանի որ ժողովրդի կողմը չէ»,- ասաց նա և հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով խոսք է տվել՝ երբ ժողովրդի կողքին չկարողանա կանգնել, հրաժարական կտա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ