Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդին ժառանգել է հոր շիկակարմիր վարսերը. աղբյուր


20:30 , 17 օգոստոս, 2019

Սասեքսի դուքսի և դքսուհու որդին՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորը, ժառանգել է հոր շիկակարմիր վարսերը, գրում է Mirror պարբերականը՝ թագավորական աղբյուրի հղումով:

Զույգի որդին, որը ծնվել է մայիսի 6-ին՝ Լոնդոնի հիվանդանոցում, ըստ աղբյուրի, ժառանգել է հոր «ամենաբնորոշ» գիծը՝ շիկագույն մազերը:

Աղբյուրը փոխանցել է նաև, որ երեք ամսական փոքրիկը «ժպտերես» է և ունի «փափուկ, թմբլիկ տոտիկներ»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արչիի ծնվելուց հետո, երեխայի վարսերի գույնը թագավորական ընտանիքի երկրպագուների քննարկման գլխավոր թեմաներից էր. երկրպագուները ցանկանում են իմանալ՝ երեխան ժառանգել է հոր շիկագույն, թե մոր թխահեր վարսերը:

Ավելի վաղ, երբ Սասեքսի դքսուհուն հարցրել էին, թե երեխան ում է նման, նա պատասխանել էր, որ դեռ չեն հասցրել հասկանալ:

«Շատերն են ասում, որ երեխաներն առաջին երկու շաբաթվա ընթացքում արագ փոխվում են: Նա փոխվում է ամեն օր, ուստի, ո՞վ գիտի»,- հավելել էր արքայազնը: