Քաղցկեղով տառապող կինը հայտնել է հիվանդության առաջին ախտանշանները


22:15 , 17 օգոստոս, 2019

Քաղցկեղով տառապող Կանադայի բնակչուհի Թրեյսի Թրենչը հայտնել է հիվանդության առաջին ախտանիշի մասին, գրում է The Sun-ը։

Թրենչի վերին շուրթին մի քանի տարի բշտիկ է եղել, որը նրան աննշան բան էր թվում։ Սակայն որոշ ժամանակ անց բաց վարդագույն կետը տարօրիկնակ թեփուկներով է պատել և մգացել է։

Բիոպսիան ցույց է տվել, որ կնջ վերին շուրթին քաղցկեղ է գոյացել։ Վնասված հատվածը հեռացրել են, տվյալ պահին Թրենչն իրեն լավ է զգում։

Բժիշկների խոսքով՝ քաղցկեղի այդ տեսակը գոյանում է մաշկի վերին շերտի մուտացիաների հետևանքով։