ԱՄՆ-ում ոստիկանությունը գերությունից փրկել է 300 ոզնու


20:45 , 19 օգոստոս, 2019

ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է ավելի քան 300 ոզնոի և այլ կենդանիների, որոնց ապօրինաբար պահել են Միչիգան նահանգի Ռոմյուլոս քաղաքում գտնվող տանը։ Այս մասին ասվում է ոստիկանության Facebook-յան էջում։

Նշվում է, որ իրավապահներին դիմել է տեղի բնակիչներից մեկը։ Կենդանիները հայտնաբերվել են հատուկ գործողության արդյունքում։

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ կենդանիների շարքում եղել է նաև 6 ճագար, երեք խոշոր մողես, երկու կենգուրու, սիրամարգ և այլն։