Armsport.am-ը գրում է․
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մասթերս մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է աջ արմունկի խնդիրների մասին: Լյուկ Պույի հետ խաղի ընթացքում սերբ թենիսիստը բժշկի օգնությանն էր դիմել կորտում:
«Արմունկումս լարվածություն էի զգում: Ինձ հաջողվեց ավարտել խաղը ու դա հիանալի է: Բայց արմունկս դեռ ցավում է:
Հուսով եմ՝ կիսաեզրափակչի ժամանակ ցավ չի լինի»,-սերբ թենիսիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Արմունկի խնդիրները Ջոկովիչին անհանգստացրել են 2017-ին ու 2018-ի սկզբին: Նախորդ մրցաշրջանի սկզբում նա թեթև վիրահատության ենթարկվեց:
Այսօր 32-ամյա մարզիկը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Դանիիլ Մեդվեդևի հետ: