Թուրքիայում հայտնաբերվել է Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը


19:15 , 17 օգոստոս, 2019

Թուրքիայի հյուսիս-արևելքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ենթադրաբար Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը՝ Գուրջի Հաթունի։ Այս մասին ասվում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատան հաղորդագրությունում։

Գուրջի Հաթունի և նրա որդու՝ Ալահադին Քեյքուբաթ II-ի սարկոֆագները հայտնաբերվել են Էրզրում քաղաքում։

Առաջիկայում գտածողները մանրամասն կուսումնասիրվեն մասնագետների կողմից։

Գուրջի Հաթունը Թամար թագուհու թոռնուհին էր, Ռուսուդան թագուհու դուստրը և Վրաստանի Դավիթ VI թագավորի քույրը։ 1236-ին նա ամուսնացել է սուլթան Հիաս ադ-Դին Քայ Հուսրաու 2-ի հետ։