Նավթի համաշխարհային գներն աճում են


16:00 , 17 օգոստոս, 2019
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,24 դոլարով՝ հասնելով մինչև 58,64 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,4 դոլարով և կազմում է 54.87  դոլար մեկ բարելի դիմաց։