Սերժ Սարգսյանին նստացնելու կամ դրա նախապատրաստության մասին հայտարարությունը պայթեցրել ա համացանցը


15:49 , 17 օգոստոս, 2019
Սերժ Սարգսյանին նստացնելու կամ դրա նախապատրաստության մասին հայտարարությունը պայթեցրել ա համացանցը։
Դե բայց ախր շա՜տ կանխատեսելի էր է՛։ Դոզան վերջանում ա, մարդկանց վիճակը չի լավանում, 800 հեկտարը հետ չի եկել, Սաշիկի 50%ները չեն գտնվել, աշխատատեղերը «օպտիմալացման» արդյունքում պակասել են։ Ես չեմ պնդում, որ էս պրոբլեմների (բացի վերջինից) համար ներկա իշխանությունները մեղավոր են։ Դե, եկեք անկեղծ լինենք. փաստացի տնտեսական բուռն աճ ակնկալելու նախադրյալներ առանձնապես չկար, էդ 50%ներին գոնե ես երբեք էլ առանձնապես չեմ հավատացել, ու էդպես շարունակ…………….. բայց ոնց որ ես չեմ էլ ասել, որ կախարդական փայտիկ գոյություն ունի. հակառակը՝ ասում էի, որ պոպուլիզմի նման դոզան պերեբոռ ա։ Հիմա օրվա իշխանությունները փորձելու են հեղափոխության համար ընտրված հակահերոսին փակել։ Դրանից էյֆորիան կշահի, մի քանի ամիս էլ բարձր մակարդակի վրա կլինի։ Բա հետո՞։
Ախր Քոչարյանի գործը էս տարիուկես ա տշում են ու մնացել ա կոկորդներին, որովհետև պոպուլիզմի կանոններով ամենա դժվարապացուցելի հոդվածն են դրել։ Հիմա երկրորդ դատական բեռն են ավելացնում։
Բայց ես ուրախ եմ էդ առիթով։ Ընդդիմությունը վերջապես գործելու ազատություն կստանա ու էս տեպերով՝ երկար չի մնա ընդդիմության կարգավիճակում։