Խորվաթիայում կառուցել են 80 մետրանոց երգեհոն հենց Ադրիատիկ ծովի ափին. սա ուղղակի բնության հրաշք է (Video)


19:30 , 17 օգոստոս, 2019

Բնությունը կարող է այնպիսի հրաշքներ գործել, որ, անգամ չես էլ կարող պատկերացնել: Հենց այդպիսի հրաշք ստեղծվել է Խորվաթիայում:

Այս երկրում ստեղծել են 80 մետրանոց երգեհոն, որը, հենց բառիս բուն իմաստով, երգում է ծովը:

Գործիքը օգտագործում է քամու էներգիան և Ադրիատիկ ծովի ջրերը, որոնք էլ ստեղծում են պատահական, բայց շատ գեղեցիկ մեղեդի: 

Երգեհոնը ստեղծել է ճարտարապետ Նիկոլա Բասսին:

Ջուրը և քամին թափանցում են փոքրիկ աստիճանների անցքերը: Անցնելով երաժշտական մեխանիզմով, մեղեդին դուրս է գալիս ամենաբարձր աստիճաններով:

Այն կառուցվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այդքան էլ գեղեցիկ չէր: Սակայն հիմա այն ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: