Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ


15:00 , 17 օգոստոս, 2019

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: