Բնապահպանները քննադատել են արքայազն Հարիին և Մեգան Մարքլին՝ ինքնաթիռով ուղևորության համար


14:15 , 17 օգոստոս, 2019

Մեծ Բրիտանիայում բնապահպան ակտիվիստները քննադատել են արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին այն բանի համար, որ նրանք Իբիցա են ուղևորվել Gulfstream 550 ինքնաթիռի բիզնես դասով, գրում է The Sun-ը։

Պարբերականի տվյալներով՝ դժգոհության պատճառ է դարձել այն, որ այդ օդանավը մթնոլորտ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում, քան միջին հաղորդագծային ուղևորատար ինքնաթիռը։

«Սասեքսի դուքսը հիանալի և մոտիվացնող խոսքեր է ասում շրջակա միջավայրի պաշտպանության մասին, իսկ հետո մասնավոր ինքնաթիռով ուղևորվում հանգստի՝ եվրոպական վայր»,-ասել է «Երկրի ընկերներ» կազմակերպության ակտիվիստ Ահարոն Քիլին։