Այսօր լեգենդար Պիեռ Ռիշարը դարձավ 85 տարեկան. ահա թե որոնք են նրա լավագույն 10 ֆիլմերը


21:00 , 16 օգոստոս, 2019

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Պիեռ Ռիշարի ծննդյան օրն է՝ 85 տարին, սակայն նա չի պատրաստվում այն նշել։ Չնայած մեծ տարիքին՝ մեծ դերասանը շարունակում է նկարահանվել, զբաղվել բիզնեսով և չի բաժանվում իր սիրելի մոտոցիկլից։

Ահա թե որոնք են այն 10 ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն են բերել արտիստին։

Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը, 1972

Ֆրանսուա Պերենը տաղանդավոր ջութակահար է, անչափ անկեղծ ու վստահելի մարդ։ Կարո՞ղ էր նա, արդյոք, մտածել առավոտյան, որ մի քանի ժամից մասնակից է դառնալու իրական կրիմինալ «խաղի»։

Ընկերների անմեղ խաղը՝ կապված նրա կոշիկների հետ, հանգեցրեց նրան, որ Պերենը հայտնվեց հատուկ գործակալի դերում, ում փնտրում են լուրջ մարդիկ։

Ջուլիետտա և Ջուլիետտա, 1974

Մի Ջուլիետտան աշխատում է նորաձևության «Պենելոպա» ամսագրում, մյուսը վաճառողուհի է։ Մի Ջուլիետտան հիասթափված է տղամարդկանցից, մյուսը ամուսին է փնտրում։ Հանդիպելով՝ նրանք ոչ միայն ընկերանում են, այլև միասին սկսում հրատարակել «Բարկացած կանայք» ամսագիրը։

Բարձրահասակ շիկահերի վերադարձը, 1974

Կատակերգության սցենարը շարունակում է համեստ երաժիշտ Ֆրանսուայի կյանքի պատմությունը։ Մի քանի ամիս է անցել այն բանից, որ նա հատուկ օպերացիայի մասնակից է դարձել։

Այժմ Ֆրանսուան ապրում է Բրազիլիայում իր սիրելի Քրիստինի հետ և չի էլ կասկածում, որ նրան հերթական պատմության մեջ կներգրավեն։

Խաղալիք, 1976

Ֆրանսուա Պերենը լրագրող է, ով ժամանակավորապես գործազուրկ է։ Ինչ-որ պահի նա աշխատանքի է անցնում «France Hebdo» թերթում և հայտնվում մեգա-հարուստ մագնատի խանութում, որտեղ թեմատիկ հոդված է պատրաստում։

Այնտեղ շրջում է սեփականատիրոջ որդին, որը նոր խաղալիք է ցանկանում՝ իրական մարդ։

Պերենը հայտնվում է երեխայի աաչքի առջև, և լրագրողի հետ առքուվաճառքի ժամանակավոր պայմանագիր են կնքում, որի համաձայն նա ստիպված է լինում մնալ միլիոնատիրոջ տանը։

Փախուստ, 1978

Փաստաբան Դյուրոկը մահապատժի դատապարտվածների խցում այցելում է իր պաշտպանյալին։ Հանկարծ սկսվում է զանգվածային բունտ, և նա մյուս դատապարտվածների հետ միասին փախչում է ոստիկանների կրակոցներից։ Նրա պաշտպանյալին ոստիկանությունը համարում է անկարգությունների կազմակերպիչը։

Բազմաթիվ փախուսները, հետաքրքիր ու զվարճալի իրավիճակները նրանց ստիպում են ընկերներ դառնալ։

Ձախողակները, 1981

Մարին ձախողակ է։ Նա հետ միշտ անհեթեթություններ են պատահում։ Եվ ահա, նա հայտնվում է Լատինական Ամերիկայի անհայտ մի տարածքում։ Նրա միլիոնատեր հայրը պատրաստ է տալ ամեն ինչ, որպեսզի գտնեն իր կորած աղջկան։

Նա պրոֆեսիոնալ դետեկտիվի է վարձում, որը պետք է աղջկան ողջ և անվնաս տուն հասցնի։ Վերջինս դա անում է ոչ ավանդական մեթոդներով. դետեկտիվը գտնվում է ևս մի ձախողակի՝ հուսալով, որ մի ձախողակը իրեն կձգի մյուսին։

Հայրիկները, 1983

Քրիստինա Մարտենը ակտիվ երիտասարդություն է վարել։ Երբ տնից փախչում է իր տասնյոթամյա որդի Թրիստանը, տղային գտնելու է մեկնում միանգամից երկու հավանական հայր։

Դեռահասին տուն վերադարձնել են փորձում ուսուցիչ Ֆրանսուա Պինյոնը և լրագրող Ժան Լյուկը։

Երկվորյակը, 1984

Լիզը Բեթթի անունով երկվորյակ քույր ունի, իսկ Ռիշարը անհայտ պատճառներով հայտնել է, որ ևս երկվորյակ եղբայր ունի։ Նա շարունակում է իր խաղը և դառնում միանգամից երկու քույրերի սիրեկանը։

Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ երկու քույրերը որոշում են ամուսնանալ նրա հետ՝ ժառանգներ դառնալու համար։ Փաստաբան Վոլպինեկսը փորձում է խոչընդոտել նրանց պլանները։

Փախստականները, 1986

Բանկի կողոպտիչը գերի է վերցնում նախկին բանտարկյալի։ Ոստիկանությունն ուղևորվում է նրանց հետևից, իսկ հերոսները դերերով փոխվում են։

Գերին դառնում է կողոպտիչի խնամակալը և նրա դստեր հայրը։

Ռոբինզոն Կրուզո, 2003

Հեռուստադիտողը ծանոթանում է մի մարդու հետ, ով երազում է ճամփորդությունների մասին։ Չնայած հոր պահանջներին ու խնդրանքներին, նա լքում է հայրնեի տունը, որպեսզի մեկնի իր առաջին ծովային ճամփորդությանը։

ՀԵրթական ճամփորդության ժամանակ նավը հայտնվում է ուժգին փոթորկի մեջ։ Կրուզոն միակն է լինում, որը փրկվում է, և, հասնելով մոտակա կղզի, հասկանում է, որ պետք է ամեն ինչ անի՝ ողջ մնալու համար։