Միլանը մոտ է Տոտենհեմի պաշտանի հետ պայմանագիր կնքելուն


19:45 , 16 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն կարող է կարիերան շարունակել «Միլանում»:

«Ռոսոներիները» Օրյեին դիտարկում են որպես Անդրեա Կոնտիին փոխարինող, որը մոտ օրերս համալրելու է Բրեմենի «Վերդերը» կազմը: Calcio Mercato-ն գրում է, որ Բունդեսլիգան ներկայացնող ակումբն արդեն համաձայնության է հասել Կոնտիի հետ:

Միլանյան ակումբն էլ, իր հերթին, սկսել է բանակցությունները լոնդոնցիների պաշտպանի տրանսֆերի համար:

Օրյեն ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ընդամենը 8 հանդիպում է անցկացրել: