ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան


13:30 , 16 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։  Panorama.am-ը այս մասին տեղեկացավ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևից։

«Այս պահին իմ վստահորդներն են արդեն 35 դասախոս: Այսինքն այս գործընթացն իրականացվում  է 35 դասախոսների կողմից, այդ թիվը բավարար է դատավարական նպատակների համար, բայց նրանց թիվը հասնում է 150-ի։ Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, սրանք գումարած հայցադիմում կներկայացվի կրթության նախարարության  դեմ՝  նրա նշանակման հետ կապված»,- մանրամասներց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ