Յուվենտուսը վերջին փորձը կկատարի Իկարդիին գնելու համար


12:40 , 16 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին դեռևս կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Ինչպես հայտնում է Europsort-ը, «ծեր սինյորան» մինչև կիրակի ժամանակ ունի համաձայնության հասնել տրանսֆերի հարցում: Եթե մինչև կիրակի տեղափոխությունը չկայանա, ապա արգենտինացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ կփնտրի:

26-ամյա հարձակվողը դիտարկում է նաև «Ռոմայի» և «Նապոլիի» առաջարկները: 

Իտալիայում գրում են, որ ավելի հավանական է Կարլո Անչելոտիի թիմին միանալու տարբերակը: