Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել ադրբեջանական կողմում հայտնված զինվորի հետ


13:00 , 16 օգոստոս, 2019
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել ադրբեջանական կողմում հայտնված զինվորի հետ: Ինքս ինչպես կանխատեսում էի, մինչև վերջնականապես չքննվի զինծառայողը , նրա հետ տեսակցություն չի լինելու: Լսե՞լ եք հոգեբանական բռնության մասին: Չի բացառվում, որ հիմա տղային կարող են ասել, որ Հայաստանում բոլորն իրեն դվաճան են համարում, որ հարազտներն ու ծնողները հրաժարվել են իրենից և նմանատիպ այլ բաներ: Իսկ տեսակցության ժամանակ զինծառայողը կարող է ստանալ գոնե պատկերացում այստեղի տրամադրությունների մասին, որն էլ ձեռնտու չէ ադրբեջանական կողմին հարցաքննության այս փուլին: