Արարատ-Արմենիան օգոստոսի 22-ին կմրցի Դյուդելանժի հետ. հայտնի է տոմսերի արժեքը


11:40 , 16 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին կմրցի Երևանում կմրցի «Ֆ91 Դյուդելանժի» հետ:

Առաջին հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ գործելու է տոմսերի վաճառք: Արևմտյան տրիբունայի տոմսերը կարժենան 2000 դրամ, Արևելյան տրիբունայինը՝ 1000 դրամ, իսկ Հյուսիսային ևՀարավային տրիբունաներինը՝ 500 դրամ:

Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից, որի վերաբերյալ ակումբը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ: