Ճապոնիայում ավելի քան 20 մարդ տուժել է թայֆունից


11:00 , 16 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ճապոնիայում «Կրոսա» թայֆունի հետևանքով տուժել է 21 մարդ։ Թայֆունը Սիկոկու, Կյուսյու, Հոնսյու կղզիներում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։

Նշվում է, որ տեղի բնակչությանը զգուշացրել են փողոց դուրս չգալ և հետևել տարհանման մասին հաղորդագրություններին։ Հերոսիմայում և հարևան տարածքներում արդեն իսկ նախազգուշացվել է 580 հազար մարդ: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը  հայտարարել է վտանգավորության հինգերորդ աստիճան, իսկ մինչ այդ սահմանված էր վտանգավորության չորրորդ աստիճան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ