«Տրոպիկանկայի գաղտնիքը». ինչպիսի տեսք ունի հիմա գլխավոր հերոսուհին՝ Գլորիա Պիրեսը (Photo)


11:05 , 16 օգոստոս, 2019

«Տրոպիկանկայի գաղտնիքը» բրազիլական հեռուստանովելը շատերս ենք ժամանակին կլանված դիտել։ Ռութ և Ռաքել երկվորյակ քույրերի պատմությունը շատերին է հուզել։ Դերասանուհի Գլորիա Պիրեսը, ում այսօր ներկայացնում ենք, այդ հեռուստանովելում ապացուցեց, որ տարբեր բնույթի դերեր կարող է կատարել։

Դժվար է հավատալը, բայց դերասանուհուն չէին ցանկացել նկարահանել կինոյում՝ նրա արտաքինը ոչ գրավիչ համարելով։ Սակայն «Տրոպիկանկայի գաղտնիքը» ֆիլմից հետո Գլորիան սկսեց բազմաթիվ առաջարկներ ստանալ։ Նա ավելի քան 60 դերերում է նկարահանվել։

Ռութի և Ռաքելի դերը դերասանուհին խաղացել է 30 տարեկանում։ Մինչ այդ նա խոշոր նախագծերում չէր ներգրավվում։ Նա միայնակ դաստիարակում էր իր երկու երեխաներին և կիսվում էր տան և աշխատանքի միջև։

Հիմա Գլորիա Պիրեսը գտել է իր ընտանեկան երջանկությունը կոմպոզիտոր Օռլանդո Մորայսի հետ։ Գլորիան սցենարներ է գրում և սերիալներ նկարահանում, նա սոցցանցերում ակտիվորեն կիսվում է իր անձնական կյանքի մանրամասներով։