Չի՛ կարելի ներքաղաքական «ճգնաժամի» խառնաշփոթի պարագայում սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև


09:36 , 16 օգոստոս, 2019

Մնացեք Մարդ և Քրիստոնյա:
Էս ի՞նչ եք անում, էս ու՞ր եք գնում առանց գիտակցելու, կամ եթե գիտակցելով, 2 դեպքում էլ սխալ եք անում. կա՛նգ առեք, սթափվե՛ք, ժողովու՛րդ, Արցախն ու արցախցին մերն են և վերջ, միմյանց նկատմամբ ատելությունն ու չարությունը հասել են եզրագծին, եղբայրասպանության եզրին ենք կանգնած, խելքի եկե՛ք ու մի՛ նմանվեք Սարոյան եղբայրներին։ Մեզ հերիք են մեր պատմության մեջ եղած նմանատիպ երևույթները։ Չի՛ կարելի ներքաղաքական «ճգնաժամի» խառնաշփոթի պարագայում սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, դա շատ վտանգավոր և անդառնալի հետևանքներ կունենա մեր պետությունների ու պետականության ամրապնդման հետագա գործընթացում։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք ինչ եմ ասում։ Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«...և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»։

Հ.Գ. ՀԱՅԸ "պատմական կաղապար" չունի, այլ ունի ազգային վեհ գաղափարներ ու ֆենոմենալ հիշողություն դեպի իր պատմական անցյալը։ ՀԱՅԸ չի հրաժավելու երբեք իր ազգային գաղափարներից։