Իշխող ուժի կողմից հրապարակ նետված այդ թիվը և անգամ տուգանքի հանգամանքը կեղծ, մտացածին է և ուղղված է շահագործումը թույլատրելն արդարացնելուն


01:04 , 16 օգոստոս, 2019

Ոմանք տգիտաբար հղում են անում ինչ-որ միֆական 750մլն դոլար տուգանքի, որ իբրև թե պետք կլինի վճարել՝ Ամուլսարով Հայաստանը չթունավորելու դիմաց: Եվ դա համարում են փաստարկ՝ հանքը բացելու օգտին: Արդյո՞ք այդպիսի մարդիկ ազգային, պետական դավաճաններ չեն: Իմ անձնական կարծիքն է՝ որ են: Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը:

Բայց խնդիրն այստեղ այլ է: Չկա և չի կարող լինել նման գումար որպես «փոխհատուցում»: Եվ եթե անգամ լիներ՝ ապա այն պետք է գանձվեր միայն ու միայն նրանցից, որոնք տվել են թույլտվությունը և պայմանագիր են կապել օֆշորային, մութ մի ընկերության հետ: Ժողովուրդը չպետք է վճարեր:

Բայց՝ նորից. իմ համոզմունքն է, որ իշխող ուժի կողմից հրապարակ նետված այդ թիվը և անգամ տուգանքի հանգամանքը կեղծ, մտացածին է և ուղղված է շահագործումը թույլատրելն արդարացնելուն:

Նման թեմայով, նման ընկերությունը, որ օֆշորային է՝ այսինքն ի սկզբանե մութ հանագամանքներով պարուրված՝ չի կարող ընդդեմ բնությունը պաշտպանող կառավարության դատ շահել ինչ-որ արբիտրաժում: Չի կարող անգամ այդքան գումարներ ծախսել՝ այդ դատը շահելու համար:

Սուտ և մտացածին են նաև ԱՄՆ կառավարության՝ Ամուլսարում հետաքրքվածության մասին տարածվող լուրերը: ԱՄՆ կառավարությունը չի կարող ունենալ շահեր նման հիմնարկում և նման բնություն ավերող նախագծում մի երկրում, որտեղ հանքը ԱՄՆ-ին ոչ մի դոլարի եկամուտ չի ապահովելու: Հետևաբար՝ ԱՄՆ ներգրավվածությունը նույնպես կեղծ և մտացածին թեզ է:

Մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և մոբիլիզանալ՝ ընդդեմ սերժսարգսյանացման նոր գործընթացների: