Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա


00:10 , 16 օգոստոս, 2019
Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։ 
Էդ մարդիկ չհհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։ 
Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից։
Էդ մարդկանց համար ամենակարևոր նպատակներից մեկը շարունակեց մնալ շատ լայք հավաքելը։ 
Էդ մարդիկ անգամ չհհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։
Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ։ Իրենք էլ են մեղք, չեն դիմանում, ցրված են դառնում, իրականության զգացումն ու անգամ անձնական իրեր են կորցնում։ 
Գնացեք ձեր իրերին տիրություն արեք, որ չկկորցնեք, թողեք ձեր տեղը աշխատեն էն մարդիկ, որոնք իրենց գործը սիրով կանեն ու հասկանալով։