Disney-ը հրապարակել է շների լուսանկարը «Լեդին և Թափառաշրջիկը» ռեմեյքից


22:15 , 15 օգոստոս, 2019

Հրապարակվել է շների առաջին լուսանկարը, որոնք կհայտնվեն «Լեդին և Թափառաշրջիկը» մուլտֆիլմի ռեմեյքում: Լուսանկարը հայտնվել է Disney Twenty Three հանդեսի Twitter-օգտահաշվում։

Ինչպես հայտնել է CinemaBlend-ը, Թեսսա Թոմփսոնը հնչունավորել է Լեդիին, իսկ Ջասթին Թերուն՝ Թափառաշրջիկին: Ֆիլմում բոլոր դերերը կատարել են փրկարար-շները, որոնց ապաստարան են տվել նկարահանումների ավարտից հետո: Ռեմեյքի համաշխարհային պրեմիերան պլանավորված է նոյեմբերի 12-ին:

Նոր կինոժապավենի երաժշտության հեղինակն ամերիկացի կատարող Ժանել Մոնեն է: Նա ոչ միայն ձայնագրել կինոնկարի նոր կոմպոզիցիաները, այլեւ կվերափոխի The Siamese Cat Song երգը, որը բնօրինակով կատարել է Փեգի Լին:

«Լեդին և Թափառաշրջիկը» մուտֆիլմն էկրան է բարձրացել 1955 թվականին: Այն ներկայացվել է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ: