Ինչպես ջեռոցում քյաբաբ պատրաստել. պարզ և շատ համեղ բաղադրատոմս


21:45 , 15 օգոստոս, 2019

Բոլորս էլ քյաբաբը սիրում և ընդունում ենք հյութեղ մսի, հեշտ պատրաստվելու և անկրկնելի բույրի համար։ Սակայն ինչ անել, եթե չկա կրակի և մանղալի հնարավորություն։ Այս դեպքում օգնության է հասնում թավա–քյաբաբը, որի մի հետաքրքիր բաղադրատոմս էլ այսօր առաջարկում Ձեզ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր – 300 գր.
  • Սոխ – 1 հատ
  • Կաթ – 100 մլ
  • Աղ – 1 թ.գ.
  • Սամիթ – ըստ ճաշակի
  • Խոզի խճողակ – 700 գր.
  • Կարագ – 125 գր.
  • Խմորիչ – 0.5 թ.գ.
  • Սև պղպեղ – 0.5 թ.գ.
  • Մաղադանոս – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Թասիկի մեջ խառնեք չոր խմորիչը, կաթն ու 2 ճ.գ. ալյուրը։

2. Ալյուրը ձեռքերով խառնեք կարագի հետ, որ մանր փշուրներ ստացվեն։ Ավելացրեք խմորիչով խառնուրդը և խմոր հունցեք։ Թողեք խմորը հասունանա մի որոշ ժամանակ։

3. Խոզի աղացած մսին սոխ ավելավրեք, մաղադանոս և սամիթ։ Աղ ու պղպեղ արեք։ Կոտլետներ ձևավորեք։

4. Խմորը բարակ բացեք և շերտերով կտրատեք։ Ամեն մի կոտլետը փաթաթեք խմորի ժապավենով։

5. Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք, դրեք քյաբաբները և վրան հարած դեղնուց քսեք։ Եփեք 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ կես ժամ։