Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է արտիստի ինքնազգացողության մասին


20:15 , 15 օգոստոս, 2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում է գալ թատրոն: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Օգոստոսի 15-ին ավելի վաղ Mash տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջիգարխանյանը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Դե ոչ, օրհասական ոչինչ չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի օրը նրան արդեն դուրս կգրեն: Նրան պրոֆիլակտիկայի համար են պահում: Ոչ մի վիրահատություն չի եղել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ պլանավորում է գալ թատրոն»,- ասել է Սողոմոնյանը։