Վրաստանում Jeep Wrangler մեքենան, որում ՀՀ քաղաքացիներ են եղել, վթարի է ենթարկվել. 2 ուղևոր հոսպիտալացվել է


19:00 , 15 օգոստոս, 2019

Այսօր` ժամը 13:30-ի սահմաններում, Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: