Եղիսաբեթ երկրորդի պայուսակի պարունակության և օգտագործելու կանոնների մասին


17:50 , 15 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

The Sun-ն անդրադարձել է, թե իր պայուսակում ինչ է պահում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ հրատարակության տվյալներով, անգլիական թագուհին պայուսակում ընթերցելու համար ակնոց է պահում, անանուխի համով կոնֆետներ, ինքնահոս գրիչ, շրթներկ, հայելի, կոսմետիկայի մետաղական պայուսակ, խաչբառ և ընտանիքի լուսանկարները։

Նշվում է, որ թագուհի կանխիկ գումար պայուսակում պահում է միայն կիրակի օրերին։ Շաբաթվա վերջում նա շուրջ 10 ֆունտ ստերլինգի չափով նվիրատվություն է կատարում եկեղեցում։

Եղիսաբեթ երկրորդը միայն անգլիական մեկ ապրանքանիշի պայուսակ է կրում։ Հայտնում են նաև, որ թագուհին նշված աքսեսուարը է օգտագործում է նաև աշխատակազմին ազդանշաններ ուղարկելու համար: Նա պայուսակը աթոռի վրա է դնում, եթե մտադիր է երկար ժամանակ զրուցել հյուրի հետ։ Սակայն, եթե այն դնում է հատակին, ապա նշանակում է՝ նա ուզում է, որ իր աշխատակիցներն ավելի արագ ավարտեն զրույցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ