Գիտնականները հայտնաբերել են շնաձկան, որը ավելի քան 500 տարեկան է


22:45 , 15 օգոստոս, 2019

Գրենլանդիայում գիտնականները հայտնաբերել են շնաձկան, որը շուրջ 500 տարեկան է։ Ենթադրվում է, որ գրենլանդական բևեռային այս շնաձուկը ծնվել է 1505 թ., երբ Մեծ Բրիտանիայում իշխում էր Հենրիխ VIII-ը։ Գիտնականները նրա տարիքին գնահատական են տվել՝ ելնելով չափերից. գրենլանդական շնաձկները տարվա ընթացքում աճում են ընդամենը 1 սմ և ապրում են հարյուրավոր տարիներ։

Այս շնաձկան երկարությունը 5,4 մետր է։

«Սա նեկայումս ողջ ողնաշարավոր կենդանիներից ամենահինն է, որը մի քանի պոպուլյացիա է հիմնել Ատլանտյան օվկիանոսում։  Շնաձկները «կյանքի ժամանակի պարկուճներ են, որոնք կարողանում են օգնել հասկանալ, թե ինչ արտաքին ազդեցություն են ունենում մարդիկ օվկիանոսի վրա», - նշում է պրոֆեսոր Կիմ Պրեբելը։

Գիտնականներն ուսումնասիրում են շնաձկան ԴՆԹ-ն՝ հույսով, որ կպարզեն, թե որ գեներն են պատասխանատու այս տեսակի երկար կյանքի համար։

Գրենլանդյան բևեռային շնաձկան սննդակարգում ներառված է հիմնականում ձուկ, սակայն գիտնականները երբեք չեն տեսել, թե ինչպես է նա բռնում ձկներին։ Այս տեսակի ստամոքսում հայտնաբերել են եղնիկի, անգամ ձիու մնացորդներ։

Գրենլանդյան բևեռային շնաձկան կյանքի միջին տևողությունը կազմում է 272 տարի։ Սրանք բոլոր շնաձկներից ամենացտասերն ու հյուսիսայիններն են։ Ամենախոշոր առանձնյակների երկարությունը հասնում է 7,3 մետրի, իսկ զանգվածը՝ մեկուկես տոննայի։

Սակայն միջինում այս կենդանիների երկարությունը տատանվում է 2,44-4,8 մետրի սահմաններում, իսկ քաշը չի գերազանցում 400 կիլոգրամը։ Գրենլանդյան բևեռային շնաձկան միստ Իսլանդիայում ազգային ուտեստ է համարվում։