Տողանյանի` ճամբարում եղած ժամանակ որևէ միջադեպ չի եղել. ԱԳՆ արձագանքը


16:40 , 15 օգոստոս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է մոտ երեք տասնյակ մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանցի մասնակցի հարցերին։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի` Պյատիգորսկի ճամբարում եղած ժամանակ որևէ միջադեպ չի եղել, ինչի մասին խոսում է Ադրբեջանի ԱԳՆ–ն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ–ին նամակով դիմել էր, թե Տողանյանն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ անթույլատրելի արտահայտություններ է կատարել», ինչը հարուցել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի բողոքը, և տեղի է ունեցել տհաճ միջադեպ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ