ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա


16:30 , 15 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետին զեկուցեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Օրեր առաջ մենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն ուղարկեցինք Սիրիայի Արաբական Հանրապետություն: Մոտ 140 տոննա բեռ է: Ամսի 22-ին կհասնի Սիրիա: Մեր կողմից և ռուսական կողմից մարդիկ կլինեն այնտեղ, որոնք հանձնումը կիրականացնեն Կարմիր մահիկի ընկերությանը, որի միջոցով կկատարվի բաշխումը: Բեռն ուղարկվել է մեքենաներով: Այն ներառում է 52 տոննա մսի պահածո, 35 տոննա ձկան պահածո, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ` մոտ 14,5 տոննա»,- նշեց Ցոլակյանը: