Վստահ եմ՝ ապագայում ուրախանալու բազմաթիվ առիթներ ենք ունենալու․ Կովաչիչը՝ սուպերգավաթում պարտվելու մասին


22:00 , 15 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը անդրադարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին, որտեղ «կապույտները» պարտվեցին «Լիվերպուլին» (2-2, 4-5 11-մետր․)։ 

«Վերջնական արդյունքը այն չէր, ինչ ուզում էինք և նախատեսել էինք, բայց մենք հպարտանալու տեղ ունենք։ Ես վստահ եմ՝ ապագայում ուրախանալու բազմաթիվ առիթներ ենք ունենալու»,-գրել է խորվաթ կիսապաշտպանը Facebook-յան իր էջում։ 

Մատեո Կովաչիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մշտական պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ։ Մինչ այդ նա մեկ տարի վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Սթեմֆորդ Բրիջում»։