Արմեն Գեւորգյանի անունից հսկայական գումարներ են գողացել


11:39 , 28 հունիս, 2013

Հրապարակ թերթը գրում է, որ օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղապետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը։ Խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների և, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով։ Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետևից և ստացել։

Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի և մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաև մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց «քցում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ